ԳԼԽԱՎՈՐ

<<Ազատամարտիկ>> նախաձեռնությունը միավորում է մարդկանց, ովքեր կիսում են ընդհանուր արժեքներն ու գաղափարները և պատրաստ են համագործակցել ի շահ Հայրենիքի:

<<Ազատամարտիկ>> նախաձեռնությունը մասնակցում է ազգային ուղվածության տարբեր նախագծերում:

Ինքնապաշտպանություն՝ ահա թե ինչ են թելադրում ժամանակն ու առաջընթացը:

Ինքնապաշտպանությունը ոչ թե բնական իրավունք է յուրաքանչյուր ժողովուրդի, այլև պարտականությունն է դեպի մարդկությանը:

Ինքնապաշտպանությունը մի ժողովրդի գոյության ներքին ճիգն է:

Գարեգին Նժդե
<<Ազատամարտիկ>> նախաձեռնությունը իր հիմնական նպատակներից է համարում, ուսումնասիրել, զարգացնել և տարածել, համաժողովուրդական Ինքնապաշտպանության գաղափարը, որպես Հայ ազգի և պետության անվտանգության սյուներից մեկը։

Հայոց լեզվում <<մարդ>>, <<տղամարդ>> և <<մարտիկ>> բառերը համահունչ են, ունեն նույն արմատը: Հայտնի է, որ հին Հայաստանում առկա էր զինվորական համակարգի հատուկ կազմակերպում: Ամեն մի տղամարդ համարվում էր մարտիկ և ցանկացած ժամանակ կարող էր զինակոչվել: Տղամարդիկ, որպես ազատ մարդիկ, որոնք զենք կրելու իրավունք ունեին, պարտավոր էին այն կրել մշտական և լուսային կամ ձայնային ազդանշանով ներկայանային նախորոք նշված հավաքատեղում: Կարևոր է նշել, որ այդ համակարգը պահպանվում էր Հայաստանի լեռնային բնակավայրերում, օրինակ Արցախում և բարեհաջող գործում էր մինչև 18-19 դարերը:

Միջազգային և տարածքային առկա խնդիրները, այդ թվում Հայրենիքի սահմաններում տիրող իրավիճակը, կրկին հիշեցնում է մեկ կարեվոր անհրաժեշտություն, պատրաստել և կյանքի կոչել համընդհանուր ինքնապաշտպանության նախագիծը, որը պետք է իրագործվի Հայաստանի տարացքում (նեռարյալ Արցախը), որի բաղադրիչ մասը պետք է կազմի քաղաքացիական հասարակությունը և հայկական բանակը:

Հարկավոր է ուսումնասիրել Ազգ-Բանակ հաջողակ մոդելների փորձը և կիրառել այն հաշվի առնելով տեղական յուրահատկություները։ Ռազմական վերապատրաստությունը, զենքին տիրապետելը պետք է դառնան Հայ ազգային գաղափարներից մեկը։

Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր կյանքը, պատիվը, արժանապատվությունը և պահպանել սեփականությունը միայն Հայաստանի անկախ պետության պայմաններում և միայն տվյալ պետության տարածքում` կազմակերպելով համնդանուր ինքնապաշտպանություն:

Ինքնապաշտպանության կազմակերպումը հայկական բանակի հետ սերտ համագործակցությամբ թույլ կտա պահպանել հայկական պետության ինքնիշխանությունը և հայ ժողովրդի իրավունքները` ինչպես ցանկցացած երկրի և համակարգերի ոտնձգություններից, այնպես էլ թշնամական կազմավորումների և համակարգերի կողմից ագրեսիայի փորձերից: